Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կառուցվող՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնի շինարարությունը կավարտվի 2017 թվականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Շենքի երկաթբետոնե աշխատանքներն արդեն ավարտված են, հիմա իրականացվում են մնացած աշխատանքները և այն պատրաստ կլինի այս տարի։ Թանգարանի կառուցումն իրականացնում է Քաղաքաշինության կոմիտեն»,- նշեց Սարգսյանը։
Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնը գտնվում է Հայաստանի ագրարային համալսարանի ետնամասում։