Ազգային գրադարանի ու Ազգային գրապալատի միացումը դրական ազդեցություն կունենա գրքերի պահպանման վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի ու Ազգային գրապալատի միացումը դրական արդյունք կունենա գրքերի պահպանության, ինչպես նաև բյուջեի տնտեսման առումով: Ներկայումս գրքերը վերագրանցման փուլում են Ազգային գրադարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում խոսեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զաքարյանը:

«Ազգային գրադարանի և Ազգային գրապալատի գործառույթները կրկնվում էին, հետևաբար կարծում եմ, որ միացումը տեղին էր: Գրապալատի ողջ տնտեսությունը՝ մամուլը և գրքերը, տեղափոխել ենք ազգային անձեռնմխելի հավաքածու, որտեղ առկա են շատ լավ պայմաններ: Ներկայումս գրքերը գտնվում են վերագրանցման փուլում: Միացումը դրական ազդեցություն կունենա գրքերի պահպանության առումով: Գրապալատում շենքային պայմանները շատ վատ էին, հավաքածուների մեծ մասն անմխիթար վիճակում էր գտնվում: Մեզ մոտ կախտահանենք դրանք և կպահպանենք կիսանկուղային, բունկերային պայմաններում՝ տեխնածին կամ բնական աղետներից պաշտպանված »,-ասաց Տիգրան Զաքարյանն ու հավելեց, որ գրքերի այդ հավաքածուները ենթակա չեն սպասարկման և պահ են տալու հաջորդ սերունդներին:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներում գրապալատ չի եղել: Գրապալատը տիպիկ խորհրդային կառույց էր, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ավարտել է իր գործառույթը: Առաջինը մերձբալթյան պետություններն էին անմիջապես լուծարել գրապալատը, հերթը հիմա Հայաստանինն էր:

«Ազգային գրապալատի աշխատակիցների մեծամասնությունը՝ մոտ 32 հոգի, աշխատանք ստացավ գրադարանում, մնացածը ստացան արձակման նպաստներ: Նրանք կատարում են նույն աշխատանքը, ինչ կատարում էին Ազգային գրապալատում: Տարածքի առումով ևս խնդիրներ չկան աշխատակիցների համար, քանի որ երկու շինություններն էլ գտնվում են միևնույն տարածքում՝ կենտրոնում»,-եզրափակեց Տիգրան Զաքարյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան