Սերգեյ Սարինյանը հայ գրականության ու մշակույթի նվիրյալն էր. ՀԳՄ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957թվականից ՀԳՄ անդամ Սերգեյ Ներսեսի Սարինյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից:

Ս. Սարինյանը ծնվել է 1924 թ. ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում։ 1949 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը։

1950-ական թվականներից սկսած Ս. Սարինյանը հեղինակել է հայ նոր գրականության պատմությանը, գրականագիտության մեթոդաբանությանն ու տեսությանը, գրական ուղղություններին նվիրված մի շարք մեծարժեք աշխատություններ, այդ թվում՝ «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» (1955), «Հայկական ռոմանտիզմ» (1966), «Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը» (1973), «Գեղարվեստական գրականության պատմականությունը» (1979), «Հայ գաղափարաբանություն» (1998, 2005) և այլն։ Նրա գրչին են պատկանում «Րաֆֆի» (1957), «Մուրացան» (1976), Լևոն Շանթ (1991) մենագրությունները։ 1988-2009 թթ. հրատարակվել է Ս. Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» հինգհատորյակը։

Գրական-գիտական նշանակալից վաստակի համար Ս. Սարինյանն արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների, ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչման։

Անվանի գիտնականի, հայ գրականության, մշակույթի նվիրյալ հետազոտողի հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, գրական-գիտական հանրության, մտերիմների ու հարազատների սրտերում։

Հայերեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել