Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ռուսալեզու հրատարակության լրամշակված տարբերակը ներկայացվել է հանրության դատին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ռուսալեզու հրատարակության լրամշակված տարբերակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գաղափարի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Իգիթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիրքը Վիտալի Սայունցի նախաձեռնությունն է, ով Պյատիգորսկի հայկական համայնքի գործիչներից է։

«Սկզբում գիրքը տպագրել ենք պարզ տարբերակով՝ առանց քարտեզների, լուսանկարների և այլ պատկերների։ Պյատիգորսկի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկը նկարներ ու քարտեզներ ավելացնելու գաղափար տվեց։ Մեզ շատ են օգնել տարբեր պատմաբաններ, պետական կադաստրի քարտեզագրության մասնագետներ, լեզվաբաններ։ Ներառել ենք իտալացի նկարիչների նկարներ՝ Ջուլիանո Ջասո, Ջուլիանո Ֆուզարո, նաև հայ նկարիչներից՝ Հովհաննես Այվազովսկի, Ղարիբյան»,- նշեց Կարեն Իգիթյանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ գրքում որոշ բաներ փոխվել են՝ վերամշակվել է ծանոթագրությունների զգալի մասը, ավելացել են պատկերազարդումներ, քարտեզներ։

«Վերահրատարակվել է Մովսես Խորենացու՝ մեր պատմահոր, նշանավոր երկի՝ «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը։ Միայն տեխնիկական չեն եղել գրքի փոփոխությունները, շատ լուրջ վերամշակում է իրականացվել՝ հատկապես ծանոթագրությունները։ Կատարվել է աշխատանք, որով հայերը և Հայաստանը կարող են բարձր գլխով ներկայանալ ռուսալեզու ընթերցողին»,- ընդգծեց Ոսկանյանը։

Գիրքը համալրվել է գունավոր պատմական քարտեզներով, ինչպես նաև 15-րդ դարի իտալացի նկարիչների նկարներով։ Այն տպագրվել է 500 օրինակով և վաճառվում է Հայաստանի բոլոր, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքների գրախանութներում։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան