Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն Իրանի նախագահին ցավակցական նամակ է հղել

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն Իրանի նախագահին ցավակցական նամակ է հղել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ խստորեն դատապարտելով Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

«Ահաբեկչությունը ներկա աշխարհում դարձել է համամարդկային չարիք: Չարիք, որն ազգ ու կրոն չի ճանաչում, չարիք, որը փորձում է քանդել բարոյական, հոգևոր ու մարդկային արժեքները և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համակեցությունը ազգերի, կրոնների ու քաղաքակրթությունների միջև»,- ասվում է Իրանի նախագահին ուղղված նամակում:

Դատապարտելով Իրանի խորհրդարանում և Այաթոլլա Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ Նորին Սրբությունը նշել է, որ ազգերը, պետություններն ու կրոնները պետք է միասնաբար պայքարեն այդ չարիքի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում