«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի կառուցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Դիտավան համայնքում հիմնարկեքի արարողությամբ ազդարարեց մարզահամալիրի կառուցման մեկնարկը: Արարողությանը ներկա էր ծրագրի հովանավոր արգենտինահայ բարերար Նատիա Էքսերճիէանը դստեր հետ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Ժամանակակից կառույցում (504քմ մակերեսով) կանցկացվեն մարզական միջոցառումներ եւ պարապմունքներ, նախադպրոցական տարիքի երեխաների համար էլ կգործեն ուսումնական խմբակներ: Արտակարգ իրավիճակների դեպքում շենքի նկուղային հարկը սահմանամերձ գյուղի բնակչների համար կծառայի որպես ռմբապաստարան:

«Մեր աչքի առջեւ շենացող այս գյուղն իր ենթակառուցվածքային հագեցվածությամբ լավագույններից է ոչ միայն մարզում, այլ հանրապետությունում եւ այս գործում անգնահատելի է Էքսերճիէանների ներդրումը: Ուրախ ենք, որ տիկին Նատիան շարունակում է ամուսնու՝ լուսահոգի Արմէն Էքսերճիէանի բարի գործը՝ Դիտավանը դարձնելով օրինակելի ու կայուն զարգացող համայնք»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Էքսերճիէան ընտանիքի շուրջ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներով 2007թ.-ից Հիմնադրամի կողմից իրականացված իրարահաջորդ ծրագրերի շնորհիվ՝ 412 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց եւ համայնքային կենտրոն: Բարերար ընտանիքը նաեւ աջակցում է համայնքի նորաստեղծ եւ նորածին ունեցող ընտանիքներին, մասնակցում գյուղատնտեսական զարգացման ձեռնարկներին:

Որպես երախտագիտություն՝ Դիտավանի դպրոցը, կենտրոնական փողոցն ու հրապարակն անվանակոչվել են ի պատիվ Էքսերճիէանների, ովքեր նաեւ Դիտավանի պատվավոր քաղաքացիներ են:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ