Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ակնկալում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այս փուլում ունի մեկ ակնկալիք՝ հասնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով համանախագահների տարածաշրջան այցին:

«Մենք մեկ սպասելիք ունենք, և դա նոր չէ: Այդ սպասելիքը հետևյալն է. միջնորդները վերջապես պետք է հասնեն նրան, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այսօր խոսքը միայն դրա մասին է և պատահական չէ, որ հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ՝ բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին անհնար է: Իսկ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց այն է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն: Դրա արդյունքը մենք պետք է ուղղակի տեսնենք, ժողովուրդը պետք է տեսնի, որ չեն կրակում, սադրանքներ չեն կազմակերպում, այ դա կլինի արդյունքը: Ըստ էության Վիեննան և Սանկտ Պետերբուրգը դա են պահանջում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց Քոչարյանը:

Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության շուրջ խոսակցությունների ակտիվացման մասին՝ ՀՀ փոխարտգործնախարարը նկատեց, որ դրանք նոր չեն:«Տարիներ շարունակ այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, նաև շփման գծում իրականացնում քայլեր, որոնք բարձրացնում են լարվածությունը: Իհարկե, այդ ամենը մտահոգություն է առաջացնումառաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, որովհետև համանախագահ երեք երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրում, առավել ևս այն գոտում, որտեղ միջնորդ են»,- շեշտեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Այդ տեսակետից, Շավարշ Քոչարյանը բնական համարեց խոսակցությունները և նշեց, որ դրանք նաև վտանգի մասին ահազանգ են, ուստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխեն ապակայունացումը, որը, փոխնախարարի գնահատմամբ, տարածաշրջանում որևէ մեկին պետք չէ:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա