Քաղաքականություն

ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում կհստակեցնեն հակամարտության գոտու իրադրությունը

1 րոպեի ընթերցում

   ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում կհստակեցնեն հակամարտության գոտու իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա հայտնել է, որ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների՝ համանախագահները Հայաստանում կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Այցի շրջանակում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող ակտուալ հարցեր: Նախատեսվում է եռանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ:

Զախարովան հայտնել է, որ մեկ շաբաթ անց Մինսկի խմբի համանախագահները կթռչեն Բաքու: Այցի արդյունքներով ԵԱՀԿ կայքում կհրապարակվի այցն ամփոփող համապատասխան հայտարարություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում