ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել միայն բանակցային ճանապարհով. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Միայն պետք է պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձևեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:

«Բայց մենք չենք դադարում փորձել, Ռուսաստանն ինչպես գիտեք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ: Մենք հետագայում ևս այդ եռյակի շրջանակում կմտածենք այն ուղղությամբ, թե ինչպես հաղթահարենք փոքր, սակայն լուրջ դետալներ, որոնք դեռևս համաձայնեցված չեն»,- ընդգծել է Լավրովը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում