Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 30,5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած,«Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 27,7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81,5 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:

2017 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288,3 տոկոսով:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը 319,5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 23,7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Հայերեն العربية English Русский

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները