Թուրքիայի հայ համայնքն Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի. Բագրատ Էստուկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարականից հետո Ստամբուլում հայ համայնքը սպասում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերադարձին: Ակնկալվում է, որ նա կվերադառնա Ստամբուլ և ստանձնի տեղապահի իր պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար արժանացավ Նախագահի 2016 թվականի մրցանակին:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է պատրիարքարանի ղեկը Գարեգին Բեքչյանին փոխանցելու: Մարտի 15-ին, երբ հայտնի եղան տեղապահի ընտրությունների արդյունքները, մենք սպասում էինք, որ Արամ Աթեշյանն այս քայլին կդիմեր: Նա նշում էր, որ պետությունը չի ճանաչում տեղապահի ընտրությունը, հետևաբար շարունակում էր մնալ իր աթոռին»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը չի կարծում, որ պատրիարքի ընտրության գործընթացը կձգձգվի: Ակնկալվում է, որ Ստամբուլ ժամանելուց հետո Գարեգին Բեքչյանի առաջին գործը պետք է լինի հանձնախումբ կազմելը: Դրա ձևավորումից հետո էլ պետք է հստակեցվեն թեկնածուները, այնուհետև կճշտվի ընտրատարածքների համապատասխան պատգամավորների թիվը:

«Սովորաբար ամեն եկեղեցի ընտրատարածք է համարվում, Ստամբուլում կան 30-ից ավելի եկեղեցիներ: Սեպուհ Չուլջյանը, Արամ Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը, Սահակ Մաշալյանը հավանական թեկնածուներ են. չեն բացառվում նոր դեմքեր»,-նշեց Բագրատ Էստուկյանն` ընդգծելով, որ հայ համայնքը Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի: Առաջադրվելու դեպքում` Արամ Աթեշյանի ընտրվելու շանսերը շատ փոքր են:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում