«Միսս Հայաստան» մրցույթը նոր գեղեցկուհիների կբացահայտի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան» գեղեցկության համահայկական մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 15-ին: Մասնակցության համար կընտրվեն 17-26 տարեկան 20-25 գեղեցկուհի: Հաղթողը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթներում: Հաղթողին դրամական պարգև և նվերներ կտրվեն: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մրցույթի կազմակերպիչները:

«Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև հուլիսի 15-ը գրանցվել մեր կայքում և մասնակցել նախընտրական փուլին, որը փակ կլինի: Արտերկրի մասնակիցները կարող են առցանց անցկացնել նախընտրական փուլերն ու հրավիրվել միջոցառմանը: Մայրաքաղաքում ապրող աղջիկների համար նախընտրական փուլը կանցկացվի Երևանում, իսկ մարզերում ապրող աղջիկների համար` մարզերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը:

Նրա խոսքով` իրենք շեշտը դնելու են մասնակիցների ինտելեկտի, հայկական արտաքինի, ժպիտի, կրթության վրա:

Արտերկրից և ՀՀ մարզերից Երևան եկած մասնակիցները վերջին երկու շաբաթվա ընթացքում կբնակվեն կազմակերպիչների տրամադրած հյուրանոցում: Նրանց անվտանգությունն ապահովված կլինի:

«Մասնակիցները կարող են լինել նաև անապահով ընտանիքներից, քանի որ մենք անում ենք ամեն բան, որ նրանք գումար չծախսեն: Նրանց տրամադրելու ենք համապատասխան հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ: Եթե լինեն աղջիկներ, ովքեր կցանկանան սեփական միջոցներով հագուստ ձեռք բերել, մենք չենք խոչընդոտի նրանց»,-ասաց Հարությունյանը:

Մրցույթի կազմակերպմանն ու իրականացմանը աջակցում են Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունները:

«Մեր երկրում գեղեցկուհիները շատ են, բայց հայկական սփյուռքում էլ կան բազմաթիվ հայ աղջիկներ, որոնք կարող են արժանապատիվ ներկայանալ աշխարհին: Այս կառույցի ստեղծումը մեծ լիցքեր կտա, որ ավելի կազմակերպված անցկացվեն տարբեր տեսակի գեղեցկության մրցույթները, որոնցում սոսկ անհատին առաջ մղելու գործոն չկա, այլ ազգային դեմքն ու դիմագիծը հանրությանը ներկայացնելու հնարավորություն»,-շեշտեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Մրցույթի ժյուրիի անդամները դեռ հայտնի չեն: Կազմում կընդգրկվեն նորաձևության, երգարվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Հայերեն English

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը