Գեղարքունիքի մարզում գարնանացանի ընթացքը հետ է ընկնում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի տնտեսություններում գարնանացանը շարունակվում է նաեւ մայիսի երրորդ տասնօրյակի ընթացքում, ընդ որում՝ եղանակային ոչ այնքան նպաստավոր պայմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, 2017 թվականի մայիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է մոտ 26 հազար 658 հեկտար ցանք, որից 18 հազար 185 հեկտարը կազմել են գարնանացան գարու, 4187 հեկտարը՝ կարտոֆիլի, 1268 հեկտարը՝ գարնանացան ցորենի, 2463 հեկտարը՝ կերային մշակաբույսերի, 288 հեկտարը՝ այլ հացահատիկի, 30 հեկտարը՝ հատիկընդեղենի, 196 հեկտարը՝ բանջարբոստանային, 2,3 հեկտարը՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը: «Տարին հետ է ընկած մարզի գյուղատնտեսության համար: Գարնանացանի ընթացքը ապրիլին եւ մայիսի առաջին տասնօրյակում խաթարվեց ցածր ջերմաստիճանի պատճառով, իսկ վերջին երկու շաբաթներն էլ աչքի են ընկնում ուժեղ քամիներով եւ տեղումներով՝ ցանքի համար ստեղծելով բավականին անբարենպաստ վիճակ: Գյուղացիները ստիպված են գտնել ամենահարմար ժամանակը՝ սերմը հողին պահ տալու համար: Կարծում եմ, որ մինչեւ հունիսի առաջին տասնօրյակը գարնանացանը մարզում կշարունակվի: Տնտեսությունները հիմնականում գյուղտեխնիկայի, սերմերի եւ պարարտանյութերի ձեռքբերման խնդիր չունեն, միակ խնդիրը եղանակային պայմանների կարգավորումն է»,-ներկայացրեց գյուղատնտեսության բաժնի վարիչը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը