Հայաստանը Պերուի հետ ձևավորել է շատ ջերմ և ամուր հարաբերություններ. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների փոխշահավետ գործակցությանը: Նախագահն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Պերուի հետ հասցրել է ձևավորել շատ ջերմ և ամուր հարաբերություններ, որոնց նպաստել է նաև այդ երկրների հյուրընկալ վերաբերմունքը նախորդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ եղած և Լատինական Ամերիկայում ապաստան գտած հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ:

Դեսպան Արտեագան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և վստահեցրել, որ մեծ ջանասիրությամբ է աշխատելու հայ-պերուական երկկողմ հարաբերությունների բարելավման և զարգացման ուղղությամբ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը կարևոր հանգրվան է երկու երկրների բարեկամական կապերի վերաիմաստավորման և ամրապնդման համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-պերուական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը