Քաղաքականություն

Անտոնիու Գուտերեշը արժևորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում

3 րոպեի ընթերցում

Անտոնիու Գուտերեշը արժևորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մարտի 17-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

«Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, և, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր կարևոր առաքելության մեջ», - ասել է նախարար Նալբանդյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցել է ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և նրա անունից Անտոնիու Գուտերեշին հրավիրել այցելել Հայաստան։

Անտոնիու Գուտերեշը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հրավերի համար, վստահեցրել է, որ, որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, նպատակադրված է արդյունավետ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ։

Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է. «Իր անդամակցության քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ, հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք արժանի են բարձր գնահատանքի»:

ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ այսուհետ ևս Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը և ակտիվ գործունեությունն՝ ուղղված ՄԱԿ-ի նպատակների կյանքի կոչմանը։

Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:

Քննարկվել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, փախստականների, միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրները: Այս համատեքստում Անտոնիու Գուտերեշը արժևորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում՝ նշելով, որ դա օրինակելի է:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Քննարկվել են ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

Մշակույթ

Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

Սոցիալական հարցեր

ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը

Քաղաքականություն

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ինովացիա

Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Հայաստան

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրերը և կնքել են պայմանագրերը

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Հայաստան

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Հայաստան

Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

Մշակույթ

Նոր հնարավորություններ, նոր հմտություններ. Երևանում մեկնարկել է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում