1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-21-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
Երևան քաղաքում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: