Մանկաբարձ-գինեկոլոգների էլեկտրոնային եղանակով թեստավորում են անցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է, որ վերջին տվյալներով հանրապետությունում աշխատում է 793 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 471-ը` ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում։ Նրանցից 258-ն աշխատում է մայրաքաղաքում, 213-ը` մարզերում։

Գործող 58 ստացիոնար ծննդօգնության բժշկական կազմակերպությունից 12–ը (8-ը` 3-րդ մակարդակի, 4-ը` 2-րդ) Երևանում են, 46-ը` մարզերում։

Ռազմիկ Աբրահամյանը նախարար Ալթունյանին ներկայացրել է, որ ստացիոնար բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների տեսական գիտելիքների գնահատման նպատակով մասնագիտական խմբերը մշակել են 50 թեստ` կազմված 250 խնդրից և 1250 ենթախնդրից։

Միաժամանակ, կգնահատվեն մասնագետների գործնական հմտությունները, կուսումնասիրվի բուժհաստատությունների` անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու պատրաստվածության և առանձին ծառայությունների մակարդակը։

Քննարկվել են նշված և նախատեսված մյուս բոլոր աշխատանքների կազմակերպման հարցերը։

Լևոն Ալթունյանը հանձնարարել է մասնագետների թեստավորումն անցկացնել էլեկտրոնային եղանակով։ Առողջապահության նախարարն առաջարկել է, որպեսզի մարզային ծննդօգնության հաստատություններում նախատեսվող ուսումնասիրությունները պլանային այցերի ընթացքում կատարի բուժհիմնարկների գործունեության օպտիմալացման և կազմակերպակառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը։

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը