ԱՄՆ դեսպանը ներկայացրեց Հայաստանի հաջողությունները մարդու իրավունքների և քաղհասարակության ամրապնդման հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրեց Հայաստանի հաջողությունները ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև իր ելույթում Ռիչարդ Միլսը տպավորիչ փաստերից մեկը համարեց այն, որ Հայաստանը 4 տարի անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն առավելապես միջգերատեսչական աշխատանքային խմբի շնորհիվ է, որը կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության օրինակելի դեպք է: «Սակայն, կուզենայի մեկ բան ավելացնել. որպեսզի մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը շարունակվեն արժանվույնս գնահատվել, ես կոչ եմ անում կառավարությանն անհապաղ վերականգնել աշխատանքային տեսչությունը: Առանց գործունակ աշխատանքային տեսչության չափազանց դժվար է պարզել ու կանխել աշխատանքային թրաֆիքինգի և, հատկապես, մանկական աշխատանքի դեպքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց դեսպանը:

Միլսը մեկ այլ ձեռքբերում է համարում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքը, որը երկրում ՀԿ-ների համար բոլորովին նոր հնարավորություններ է ձևավորում՝ թույլ տալով հասնել ավելի մեծ ֆինանսական անկախության և երկարաժամկետ կայունության: «Մարդու իրավունքների ոլորտում շատ հուսադրող է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն ստեղծելու Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը, որին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը. նաև նշեմ վերջին շրջանում նախարարության կողմից թեժ գծի գործարկումը ծնողների համար, ուր նրանք կարող են զանգել իրենց որդիների նկատմամբ զինված ուժերում ցուցաբերվող վերաբերմունքի հետ կապված հարցերով ու մտահոգություններով»,- ընդգծեց դեսպանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան փոքր դրամաշնորհների միջոցով մի շարք ՀԿ-ներ կարողացել են իրականացնել իրական տեղաշարժ ապահովող ծրագրեր: ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ը կազմակերպել է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ ուղղված շատ ուշագրավ արշավ սոցիալական հարթակներում. մի շարք ՀԿ-ներ, այդ թվում՝ «Կենդոյի ազգային ասոցիացիա», «Դասարան», «Հալեպ» ՀԿ-ներն իրականացրել են ծրագրեր միտված հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական ներառմանը:

Դեսպանի գնահատմամբ` այս բոլոր հաջողությունները ցույց են տալիս, որ կան շատ կազմակերպություններ և շատ մարդիկ կառավարության ու քաղաքացիական հասարակության շարքերում, ովքեր խորապես հոգ են տանում այս հարցերի մասին և նվիրված են հայ հասարակության ներսում իրական փոփոխությունների կատարման գործին:

Հայերեն English

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը