Եղանակի կանխատեսում. միջերկրածովյան ցիկլոնի տաք հոսանքները մոտենում են Հայաստանի տարածքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հիդրոմետ ծառայության կանխատեսումներով առաջիկա երեք օրերի ընթացքում հանրապետությունում կթափվի նորմայի 1,5-2 անգամ շատ տեղում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջիկա օրերի կանխատեսումներին անդրադառնալով այս մասին ասաց Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Միջերկրական ծովի շրջաններից վերջապես մեր երկրի տարածքին մոտենում է բավականին հզոր ցիկլոն։ Այսօր առավոտյան արդեն ցիկլոնի ազդեցությունը զգացվում է մեր երկրում։ Ոչ թե տեղումներով է զգացվում, այլ հենց ջերմաստիճանի բարձրացմամբ, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել։ Ներկա պահին հանրապետության բոլոր շրջաններում, բացառությամբ Երևանի և Արարատյան դաշտի, օդի ջերմաստիճանը երեկվա նույն ժամի հետ համեմատած մոտ 10-15 աստիճանով բարձրացել է։ Ուժեղ տաք օդի ներհոսք կա Հայաստանում»,- նշեց Սուրենյանը։

Նրա պնդմամբ՝ այնքան ակտիվ է տաք հոսանքը, որ Իջևանի և Գորիսի հատվածում գիշերը բացասական աստիճան չի եղել՝ +4-+5 աստիճան։ Այսօր կեսօրից հետո հանրապետությունը կզգա միջերկրածովյան ցիկլոնի տաք հոսանքները։

Կեսօրից հետո շրջանների զգալի մասում՝ մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Վայոց Ձորում ու Երևանում, որը կշարունակվի նաև հունվարի 26-ին։

«Այսօր և վաղը տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ և միջին ինտենսիվության։ Հունվարի 26-ի գիշերը մոտենում է ցիկլոնի կենտրոնը։Հունվարի 27-28-ին հանրապետությունը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ներքո։ Բոլոր շրջաններում համատարած ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն, լեռնային շրջաններում ձյունը կուղեկցվի բքով, մինչև 15-20 մ/վրկ արագությամբ քամու ուժգնացմամբ և ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ 29-ի գիշերը ձյան տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան ժամերին ցիկլոնը կսկսի կորցնել իր ուժը և տեղումների ինտենսիվությունը կփոքրանա։ Հունվարի 30-ին ընդհանրապես այն դուրս կգա մեր հանրապետության տարածքից»,- նշեց Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ փետրվար ամսվա համար ամբողջությամբ պատրաստ չէ կանխատեսումը, բայց առաջին տասնօրյակում կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնկալել։ Հունվարի 29-ից ձյան տեղումների շնորհիվ և ցիկլոնի անցումից հետո, մառախուղը կցրվի և դուրս կգա Արարատյան դաշտի տարածքից, բայց ամպամածությունը կլինի։

Հայերեն Русский

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է