Սպորտ

Արամ Ավագյանը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում

1 րոպեի ընթերցում

Արամ Ավագյանը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանն նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

«Արմենպրե»-ի հաղորդմամբ` հայ մարզիկի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ հաջող է ստացվել: Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:

31-րդ առամային Օլիմպիական խաղերում Արամ Ավագյանը առաջին մենամարտն ավարտել էր հաղթանակով, սակայն երկրորդում պարտվել էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում