«Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնի հասույթը կուղղվի Արցախի տուժած համայնքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 16-ից 20-ը անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը:

Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով եւ ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը:

Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է Ֆրանսիայում հայտնի լրագրող եւ հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր համախմբման եւ ակտիվ մասնակցության կոչով կդիմեն եվրոպաբնակ մեր հայրենակիցներին: Շուրջ 600 կամավորներ էլ Փարիզ, Լիոն, Մարսել եւ Տուլուզ քաղաքներից մարաթոնի հինգ օրերի ընթացքում հեռախոսազանգերով կդիմեն հայ ընտանիքների ու կազմակերպությունների՝ հորդորելով սատարել Արցախի, Հայաստանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին:

Նախորդ տարվա հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված ավելի քան 1.3 միլիոն եվրո գումարն ուղղվել է Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախի գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ ծանր վիճակում հայտնված սիրիահայերի ու իրաքահայերի օժանդակությանը:

Արդեն 17 տարի է, հայկական համայնքներ ունեցող եվրոպական որոշ երկրներ իրենց համայնքներում հանգանակություններն իրականացնում են դրամահավաքի այս եղանակով, որը տարեցտարի նոր նվիրատուներ է ներգրավում եւ ավելի մեծ հասույթ ապահովում: Ամերիկայի մայրցամաքում էլ հեռախոսամարաթոնի միջոցով են դրամահավաքներ իրականացնում Հիմնադրամի Արգենտինայի եւ Բրազիլիայի տեղական մարմինները: Խոշոր դրամահավաքների բոլորաշրջանն այս տարի կեզրափակի Բրազիլիայի տեղական մարմինը՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացնելով իր հեռախոսամարաթոնը: Ուշագրավ է, որ հեռախոսամարաթոնների կամավորականների շարքում կան բազմաթիվ այլազգիներ, ում մասնակցությունն արդեն իսկ վկայում է դրամահավաքի աճող հեղինակության մասին:

Հայերեն English Русский

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը