Հասարակական

Հայաստանում եղանակը կցրտի 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եղանակը կցրտի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-ին և 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-17-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ ամպամածության ավելացում, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18–ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում