Ապագայի լրատվական մարտահրավերներն անհնար է դիմագրավել անցյալի գործիքներով. Արամ Անանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվության ոլորտում մրցունակ մնալու համար անհրաժեշտ է համակողմանիորեն հասկանալ ապագան եւ այս առումով ամրապնդել կարողությունները` առաջացող մարտահրավերներին դիմագրավելու համար: Այսօրվա ժամանակակից լրատվությունը վաղուց միայն հումանիտար ճյուղ չէ եւ տեխնոլոգիական զարգացման ընթացքը մեծապես ազդում է վերջինիս գործունեության վրա: «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին իր «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձեւավորման համատեքստում» զեկույցի ընթացքում ասաց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նրա խոսքով` լրատվական ապագան շատ կարեւոր է, որպեսզի մենք մեր մրցունակությունը տեսնենք հենց վաղվա օրվա մեջ: «Մենք տեսնում ենք տեխնոլոգիաների էժանացում ողջ աշխարհում, բայց դրան զուգահեռ պիտի սրվի պայքարը հետաքրքիր բովանդակության համար: Հասանելի տեղեկատվության ծավալի աճը չի նշանակում տեղեկատվության սպառման ավելացում»,-ասաց Անանյանը, հավելելով, որ լրագրողները մեկ ոտքով ապագայում են, մյուսով` ներկայում ու անցյալում:

Որպես ամենամեծ եւ ամենալայն միջազգային ընդգրկում ունեցող հայկական գործակալություն, «Արմենպրես»-ն իր գործընկերների հետ քննարկում է ապագայի խնդիրները` հասկանալու, թե որտեղ է լինելու ինդուստրիան 15-20 տարի անց: «Պետք է տեսնել, թե ինչ է լինելու ոչ շատ հեռու ապագայում, ինչպիսի մարտահրավերների հետ ենք բախվելու վաղը: Մենք չենք կարող վաղվա մարտահրավերներին պատասխանել երեկվա գործիքակազմով»,-հավելեց Արամ Անանյանը: Հանրապետության միակ պետական լրատվական գործակալության տնօրենը նկատեց, որ աշխարհում գլոբալ իմաստով ձեւափոխվում են մեդիայի, պետության, բիզնեսի հարաբերությունները, երբ շատ հաճախ ազատ մամուլի ներքո իրականացվում է բիրտ քարոզչություն եւ առաջ են տարվում տեղեկատվության եւ ինֆորմացիայի ժուռնալիստիկայի ազատության հետ կապ չունեցող դրույթներ: «Լրատվամիջոցների թվի շեշտակի աճը չի բերում որակ: Լրագրող չես կարող հավաքել փողոցից: Լրագրողները պետք է որակյալ պրոֆեսիոնալներ լինեն»,-ասաց նա, ուրախալի համարելով այն փաստը, որ հսկայական տեղաշարժ կա պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կողմից նրանց հեղինակային իրավունքի պաշտպանության, ինչպես նաեւ համբավի ամրագրման առումով: «Որպես պետական գործակալության ղեկավար, բաց եմ բոլոր տեսակի համագործակցության համար մեր բոլոր գործընկերների հետ»,-զեկույցի վերջում ասաց «Արմենպրես»-ի տնօրենը` համաժողովի մասնակիցներին մաղթելով արգասավոր աշխատանք:

«Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 20-ին Երեւանում: Համաժողովը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 22-ը: Համաժողովի մասնակիցներն այդ օրը կմեկնեն Արցախ` շարունակելու աշխատանքները:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն