«Վանաձոր» ՔԿՀ պետի գույքը պայթյունի եղանակով ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գ.Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի հոկտեմբերի 09-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանից ահազանգել է ստացվել, որ իր առանձնատան առաջին հարկում պայթյունի ձայն է լսել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով` առերևույթ հանցագործություն կատարած անձը 2016 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, նռնակի պայթուցիչի օղը քաշել և այն նետել է Գ.Մկրտչյանի` Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատան առաջին հարկում կայանված՝ վերջինիս ծառայողական «ՎԱԶ| 2121» մակնիշի 096 ՏՏ 032 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաև նշված ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ և օղ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ.Մկրտչյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատապայթունատեխնիկական, հետքաբանական, շինարարական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական գործողություններ` առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը