Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ դոպինգ սկանդալի մասին

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ դոպինգ սկանդալի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դեռևս վաղ է համարում խոսել հավաքականին ամբողջ կազմով որակազրկելու մասին: Այս մասին Ալավերդյանը նշեց` «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը, ըստ որի` 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերի որոշ մասնակիցներ և 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Վարդանյանը խթանիչ միջոցներ են օգտագործել:

«Մեկ տարվա ընթացքում «բռնվելու» դեպքում է միայն զրկվում հավաքական թիմը: Ինչպես օրինակ ռուսների դեպքում, նրանք զրկվեցին, քանի որ պատանիների, երիտասարդների և մեծահասակների մոտ կատարվեց ստուգում մեկ տարվա ընթացքում: Իսկ այս դեպքը 8 տարվա ընթացքում է եղել: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ քննարկումները կավարտվեն միայն, այդ ժամանակ էլ կխոսենք թիմի որակազրկման մասին»,- ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում