Միջազգային

Օլիվեր Սթոունն ավարտել Է Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմի նկարահանումները

1 րոպեի ընթերցում

Օլիվեր Սթոունն ավարտել Է Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմի նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները. ֆիլմը մոնտաժման փուլում Է, դրա թողարկման ժամկետը դեռեւս հայտնի չԷ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել Է պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին պատմող Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմը ընդգրկուն եւ շատ հետաքրքիր կինոնկար Է: Նկարահանումներն ավարտված են, այժմ այն մոնտաժվում Է, թե երբ այն կթողարկվի, յոթ կնիքով կնքված գաղտնիք Է, բայց ֆիլմը հետաքրքիր կլինի հանդիսատեսի, հատկապես ամերիկյան հանդիսատեսի համար»,-պատմել Է Լոպատյոնոկը:

Իգոր Լոպատենոկը ռեժիսոր Է եւ կինոպրոդյուսեր, լայնորեն հայտնի Է ֆիլմերի («Կրկես», «Վոլգա-Վոլգա», «Ընկեցիկը») կոլորիզացման եւ 3D կոնվերսիայի բնագավառում կատարած իր աշխատանքով:

Լոպատենոկը Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի պրոդյուսերն Է, մշտապես բնակվում Է ԱՄՆ-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում