ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկներ են այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
«Օլիմպիական խաղերի ժամանակ Ռիո դե Ժանեյրոն ընդունել Է 1,17 մլն զբոսաշրջիկների»,-ասել Է պաշտոնյան: Պասեի խոսքով՝ 410 հազար մարդ ժամանել Էր արտասահմանից, մնացածները՝ Բրազիլիայի մյուս տարածաշրջաններից:
Ինչ վերաբերում Է օտարերկրյա զբոսաշրջիկներին, նրանց թվում գերակշռել են ԱՄՆ-ի (17 տոկոս), Արգենտինայի (12 տոկոս) եւ Գերմանիայի (7 տոկոս) քաղաքացիները: Միջին հաշով նրանք Ռիո դե Ժանեյրոյում ծախսել են օրական 424-ական դոլար: Հյուրանոցները, որոնք գտնվում Էին քաղաքում, զբաղեցված Էին 94 տոկոսով:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվել են օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը: Դրանք առաջին Օլիմպիական խաղերն Էին, որոնք տեղի են ունեցել Հարավային Ամերիկայում: Սեպտեմբերի 7-ից մինչեւ 18-ը քաղաքում կանցկացվի Պարալիմպիադան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: