Սպորտ

Գնդակային հրաձգության առաջնությանը կմասնակցի 70 մարզիկ 

1 րոպեի ընթերցում

Գնդակային հրաձգության առաջնությանը կմասնակցի 70 մարզիկ 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գնդակային հրաձգության առաջնությանը կմասնակցեն շուրջ 70 մարզիկներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 9-11-ը տեղի կունենա Հայաստանի գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 70 մարզիկ ու մարզուհի՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից, Մ. Սեբաստացի կրթահամալիրից և Վանաձորից:

Փոխվել է մրցումների կանոնակարգը, այսուհետ կանայք բոլոր օդամղիչ վարժություններից կկատարեն 60 կրակոց, ինչպես տղամարդիկ: 40 կրակոց կկատարեն տղամարդիկ և կանայք միայն վազող թիրախ խառը վազք վարժությունից:

Հաղթողները և 1-ին տեղը գրաված մարզիկի անձնական մարզիչը կարժանանան դրամական պարգևի, դիպլոմի և մեդալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում