Սպորտ

«Ռիո 2016». 13-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է

1 րոպեի ընթերցում

«Ռիո 2016». 13-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ-ի հավաքականն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 13-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 93 մեդալ. 30 ոսկե, 32 արծաթե և 31 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝19 ոսկե, 19 արծաթե և 12 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 19 ոսկե, 15 արծաթե և 20 բրոնզե մեդալ:

4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Ավստրալիան՝ նշված հերթականությամբ:

Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, շարունակում է մնալ 36-րդ հորիզոնականում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում