Սպորտ

«Ռիո-2016»-ի 200 մետր արագավազքի ժամանակ Հուսեին Բոլտը աչքի է ընկել զվարճալի պահվածքով

1 րոպեի ընթերցում

«Ռիո-2016»-ի 200 մետր  արագավազքի ժամանակ Հուսեին Բոլտը աչքի է ընկել զվարճալի պահվածքով

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաարագ մարդը՝ Ջամայկան ներկայացնող Հուսեին Բոլտը, «Ռիո-2016»-ի 200 մետր արագավազքի ժամանակ աչքի է ընկել զվարճալի պահվածքով:

«Արմենպրես»-ը հայտնում է, որ մրցատարածության ամենավերջում, երբ ջամայկացին մեծ առավելություն է ունեցել կանադացի Անդրե դը Գրասի նկատմամբ , թուլացրել է վազքը և սկսել ժպիտներ փոխանակել մրցակցի հետ: Արդյունքում ՝ կանադացին գրեթե հավասարվել է Բոլտին, բայց չի անցել: Մարզիկները ուրախ տրամադրությամբ ավարտել են պայքարը, ինչից հետո Բոլտը անցել է եզրափակիչ, իսկ մրցակիցը դուրս է մնացել հետագա պայքարից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում