ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, իր մարզական կարիերայի 8-րդ օլիմպիական ոսկին է նվաճել աշխարհի ամենաարագ մարդը՝ ջամայկացի Ուսեին Բոլտը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ատլետիկայի մրցաշարի 200 մ արագավազքի մրցատարածությունում Բոլտը դարձյալ չի ունեցել իրեն հավասարը՝ օլիմպիական ոսկին նվաճելով 19․78 վայրկյան արդյունքով։
Ուսեին Բոլտը դեռ կարող է ավելացնել իր օլիմպիական մեդալների քանակը, եթե 400 մ փոխանցավազքում Ջամայկան կարողանա դառնալ հաղթող: