Երևանյան բեսթսելեր 4/23. Հայ ընթերցողն ամենաշատը «Դորիան Գրեյի դիմանկարն» է գնել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Դորիան Գրեյի դիմանկարը»:Այն անգլիացի գրողՕսկար Ուայլդիամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Երկրորդ տեղում«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Իր դիրքերը բեսթսելերի տասնյակում բարելավել էՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին»չորրորդն է այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Հինգերորդ տեղում է լուսանկարիչ և գրողԷդգար Հարությունյանիստեղծագործություններն ամփոփող առաջին՝«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

«100 տարվա մենություն»-ըվեցերորդում է: Գիրքը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: ՍաԳաբրիել ԳարսիաՄարկեսիամենաճանաչված երկերից մեկն է, որ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Կրկին տասնյակ է վերադարձելՋոն Գրինի «Աստղերն են մեղավոր»գիրքը: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:

Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»հայտնի վիպակը ութերորդ տեղում է այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Իններորդ տեղումՌեյԲրեդբըրիի«Ֆարենհայթ451°»ստեղծագործություն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:

Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Ինչպես նախորդ, այս շաբաթ ևս տասնյակը եզրափակում էԱլիս Մանրոյի «Կյանքի սիրույն»պատմվածքների շարքը: Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլակում, ինչ-որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով: Նոբելյան մրցանակի դափնեկիր (2013) գրողի պատմվածքներն անգլերենից թարգմանել է Աննա Դավթյանը: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 16
2 +7

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 14
3 +5

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 12
4 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 11
5 *

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Ատարես 10
6 -5

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 9
7 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

էդիթ Պրինտ 7
8 -4

Գարսիա Մարկեսի

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

Բուկինիստ 6
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451°»

Զանգակ 5
10 0

Ալիս Մանրոյի

«Կյանքի սիրույն»

Զանգակ 4

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում