Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնանը և ամռանը, ավելի հաճախ են արձանագրվում աղիքային վարակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարությունը հիշեցնում է, թե ինչպես կարելի է խուսափել այդ վարակներից:

«Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաև կենցաղային շփումների միջոցով: Դրանց հարուցիչները տարածված են շրջակա միջավայրում, սակայն աճման և բազմացման համար պահանջվում են որոշակի պայմաններ: Մանրէների մեծամասնության բազմացման համար հատկապես կարևոր է ջերմաստիճանը՝ 18-20 Cº-ից բարձր:

Այս է պատճառը, որ աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնանը և ամռանը, երբ առկա են նպաստավոր պայմաններ: Այսպես՝ սննդամթերքը բարենպաստ պայմաններում մանրէների աճման և բազմացման համար դառնում է սննդային միջավայր: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ ախտանշանները. լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ:

Նշված ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության. ինքնաբուժումը, հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկական ընթացքի, ինչպես նաև դեղակայուն ձևերի առաջացման:

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

- մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,

- սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

- գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

- չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, սննդամթերք,

- սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,

- արագ փչացող սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում, առանձնացնել հում սննդամթերքը եփածից,

- խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելիս և ուտելուց առաջ, տրանսպորտից, սանհանգույցից օգտվելուց հետո,

- չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո,

- ծորակի ջուրն օգտագործել միայն մի քանի րոպե հոսելուց հետո,

- խմելու ջրի որակի փոփոխությունների (համի, հոտի, պղտորության առկայություն) դեպքում անմիջապես ահազանգել ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

- արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար»:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը