Շոգ եղանակով պայմանավորված՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա օրերին պահպանվելու ջերմային բարձր ֆոնը: Շոգ եղանակով պայմանավորված քաղաքացիներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2լ-ից ոչ պակաս ջուր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

«Հայաստանյան ամառը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ, և բարձր ջերմային ֆոնը որոշակի ժամանակ պահպանվելու է, հետևաբար շատ կարևոր է, որ բնակչությանը հիշի ճիշտ սննդակարգի, ճիշտ կենսակերպի մասին, որպեսզի հեշտ հաղթահարի շոգը: Ամենառաջինը, որ մենք խորհուրդ ենք տալիս, ջուր օգտագործելն է: Ի դեպ, խոսքը չի գնում շաքար, կոֆեին պարունակող, ինչպես նաև գազավորված ըմպելիքների մասին: Օրգանիզմում յուրաքանչյուր մոլեկուլ շաքարը տրոհման համար պահանջում է երկու մոլեկուլ ջուր, հետևաբար, երբ մենք քաղցր ենք օգտագործում, այն մեր օրգանիզմում ունեցած ջուրը սկսում է իր համար սպառել: Ինչ վերաբերում է կոֆեինին, ապա այն ունենում է կարճաժամկետ ազդեցություն, որոշ ժամանակ անց հոգնեցնում և հյուծում է մեր նյարդային համակարգը: Հետևաբար, մարդ պետք է օրական խմի 2 լ-ից ոչ պակաս ջուր»,-ասաց Նունե Բակունցը: Նրա խոսքով, շոգի ժամանակ մեր օրգանիզմն իր ներքին ջերմաստիճանը պահպանելու համար հովանում է, իսկ հովացման 80 տոկոսը տեղի է ունենում քրտնարտադրության միջոցով: Այդ ժամանակ օրգանիզմը կորցնում է ջուր, աղ և սպիտակուց:

Դրանք վերականգնելու լավագույն տարբերակը ջուրն է և թանը: Նունե Բակունցն ընդգծեց, որ եթե անձն ունի սրտանոթային կամ երիկամների հետ կապված խնդիր, ապա հեղուկի չափաքանակի հարցով պետք է խորհրդակցի բժշկի հետ:

Ինչ վերաբերում է սննդին, ապա Նունե Բակունցը նշեց, որ օրվա հիմնական սնունդը պետք է ընդունել հնարավորնիս զով ժամերին: Պետք է փոխել սննդակարգը, ճարպոտ ուտելիքների քանակը պակասեցնել, ավելի շատ ուտել բանջարեղեն: Նախընտրելի է կերակուրներն ուտել գոլ վիճակում: Ամառվա շոգին նախընտրելի է պակասեցնել քաղցր պարունակող ուտելիքները:

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել սննդամթերք գնելիս, անպայման հաշվի առնել, թե որքանով վաճառակետերում առկա են տվյալ սննդի պահպանման անհրաժեշտ պայմանները:

Նունե Բակունցը նշեց, որ ժամը 12:00-ից 18:00-ն խորհուրդ է տրվում դրսում չլինել, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, անպայման պահպանել աչքերը և գլուխը:

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը