Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է Ազատամարտիկների այգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է: Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագծերի վրա ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ այգու ձևավորումը կառանձնանա ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով: Կկառուցվի նաև ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար:

Այգու տարածքով կապահովվի նաև հետիոտնի կապը Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ և հրապարակ:

Պատասխանատուները վստահեցրել են, որ այն հարմարավետ ու սիրված հանգստի վայր կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ ԼՂՀ մայրաքաղաքի հյուրերի համար:

Հայերեն English Русский

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է