Էրդողանի SADAT ահաբեկչական գաղտնի բանակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցցանցի անանուն օգտատեր Ֆուաթ Ավնին հայտնել է, որ պաշտպանության հարցերի վրա մասնագիտացող թուրքական SADAT International խորհրդատվական ընկերությունը զբաղվել է գաղտնի զինված կազմավորման անձնակազմի պատրաստությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ֆուաթ Ավնին, որը միլիոնավոր բաժանորդներ ունի, Twitter-ի իր էջում հայտնել է անցած շաբաթ երեկոյան:

Նրա խոսքով` Գաղտնի ստորաբաժանումը այլընտրանք է հանդիսանում Թուրքիայի անվտանգության ուժերին եւ ձեւավորված է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով արյունալի հատուկ գործողություններ իրագործելու համար»:

Թուրքիայում Ֆուաթ Ավնին հուսալի համբավ է վաստակել` մերկացնելով կոռումպացված չինովնիկներին եւ իշխանությունը չարաշահող կառավարության անդամներին: Նա պնդում է, որ ինքը մտնում է նախագահ Էրդողանի մերձավոր շրջապատը կազմող մարդկանց թվի մեջ:

Twitter-ում հրապարակված տեղեկությունների համաձայն` Ավնին պնդել էր, որ նախկինում SADAT defense company-ի ներկայացուցիչները վարժեցրել են գաղտնի բանակի ստորաբաժանումներին եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման որոշ մարտիկներին, որը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:

SADAT Internatioanl-ը հիմնվել է թոշակառու գեներալ Ադնան Թանրըվերդիի կողմից որպես ապօրինի զինված կազմավորում: Նախագահ Էրդողանի հրահանգով ընկերությանը ապահովել են հուսալի օրինական քողարկումով:

Նույն աղբյուրը պնդում է, որ «խորհրդատվական ընկերությունը» նախկինում զբաղվել է ԻՊ-ի մարտիկների պատրաստմամբ, բայց դադարեցրել է դա անել, երբ արեւմտյան հատուկ ծառայություններին հայտնի էր դարձել այդ գործունեության մասին:

Ըստ Ֆուաթ Ավնիի` ներկայում ընկերությունը զբաղված է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երիտասարդական թեւից եւ Էրդողանին բացահայտ կողմնակից Osmanli ocaklari (Օսմանցի օջախներ) կազմակերպությունից դեռահասներին զինվորական գործի ուսուցանմամբ:

«Նրանցից Թուրքիայում եւ արտասահմանում արյունալի պոտենցիալ ահաբեկչական գործողություններ կատարողներ են պատրաստում», -գրում է Ավնին:

Նույն աղբյուրը հավելել է, որ «մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք համարձակվում են դեմ արտահայտվել ինքնասիրահարված առաջնորդին (Էրդողանին), ոչ միայն դատելու են, նրանք նաեւ կարող են դառնալ այդ գաղտնի զինված կազմավորման թիրախը»:

Ֆուաթ Ավնիի կանապտեսումներով` Էրդողանի գաղտնի զորքերը կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Թուրքիայում:

Հայերեն

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է