Հայաստան

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը (Կոտայքի մարզ, գ․ Փյունիկ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտորեն ախտահանել։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում