Տնտեսություն

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում  լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։

Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։

Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։

Ընկերությունն օգտվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից։

Ներկայում ընկերությունն իրականացնում է նաև 10 հեկտար տարածքով պղպեղի նոր ջերմոցի կառուցման աշխատանքներ, որի համար նախատեսվող ներդրումը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ։ Հետագա փուլերում նախատեսվում է հարակից տարածքներում հիմնել նաև հապալասի և խաղողի այգիներ։

Նախարարը կարևորել է նման արտադրությունների ստեղծումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տնտեսության զարգացման, նոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում