Հայաստան

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

1 րոպեի ընթերցում

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, ապրանքանիշը՝ «Անի Պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում