Միջազգային

Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է ՉԺՀ ղեկավարի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային վերաբերող հարցերն ու ԿԺԴՀ ատոմային խնդիրը:

«Մենք քննարկել ենք գլոբալ և տարածաշրջանային ամենասուր խնդիրների հետագա քայլերը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, Կորեական թերակղզում միջուկային ազատ կարգավիճակի ապահովումը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն: Նա հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են սերտորեն համակարգել քայլերը միջազգային կազմակերպություններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում