Մարզային

Սկսվել է «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Սկսվել է «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին 100 երեխաներ, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: Միջոցառման կազմակերպման հարցում մեծ աջակցություն էր ցուցաբերել Գեղարքունիքի մարզում ՀՖՖ ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում