Հայաստանի եզդիների միությունը ողջունում է եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիների միությունը ողջունում է Ազգային ժողովում «Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու որոշման նախագիծ»-ը շրջանառության մեջ դնելը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:

«Ողջունելի է նման նախագիծը շրջանառության մեջ դնելը: Դա կարևոր քայլ է: Բոլոր փաստերը կան, թե ինչ է տեղի ունեցել, թե Իրաքում եզդիների հանդեպ ինչպիսի անմարդկային վերաբերմունք է դրսևորվել: Դա ցեղասպանություն է, և աշխարհը պետք է դատապարտի այն»,-ասաց Ազիզ Թամոյանը: Նա հույս հայտնեց, որ այլ երկրները նույնպես կհետևեն Հայաստանի օրինակին:

Ազիզ Թամոյանի խոսքով, իհարկե, դրական է նման նախագիծ շրջանառության մեջ դնելը, սակայն ակնկալում են, որ քննարկումներում կընդգրկվեն նաև իրենց մասնագետները, մասնավորապես, իրավաբան Հասան Թամոյանը, ում մոտ հավաքված են բոլոր տվյալները: Ազիզ Թամոյանը նշեց, որ այսօր էլ եզդիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը շարունակվում է: Օրերս ծայրահեղականները 19 եզդի կանանց էին այրել:

Հայաստանի խորհրդարանն առաջիկայում կքննարկի Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու հարցը: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել ԲՀԿ առաջնորդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից, հայտարարության նախագծին միացել է նաև «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը:

Հայերեն العربية English

Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին

ԱԺ նիստ. 25/08/26

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

ՔԿ-ն հայտնում է պետությանը պատճառված շուրջ 2.6 մլրդ դրամի վնասի մասին. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրեններ են ձերբակալվել

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում