Հասարակական

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ

1 րոպեի ընթերցում

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հոսպիտալից՝ հրաժարվելով նրա առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ տրամադրել:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում