Երևան

Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը

1 րոպեի ընթերցում

Շուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը

Շուրջ 6 ամիս փակ կլինի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում