Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Անգելա Մերկելին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, Արամ Ա կաթողիկոսը բանաձևի ընդունումը որակել է որպես «մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիային հանձնառության պերճախոս վկայություն, ինչպես նաև աշխարհին ուղղված պատգամ, որը հիշեցնում է անցյալին մոտենալ պատասխանատու կերպով»:

Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ևս զոհ է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության և ներկայացրել է, թե ինչպես իր նախորդները թուրքական իշխանության կողմից պարտադրված հեռացել են ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող և Սիսի մեջ հաստատված Հայ եկեղեցու կաթողիկոսարանից:

Արամ Ա կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու ու ժողովրդի անունից իր գնահատանքն ու զորակցությունն է հայտնել անարդարության դեմ պայքարի խնդրին:

Հայերեն العربية English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո