Միջազգային

Հայ ժողովուրդը միայնակ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման պայաքարում. Շավարշ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը միայնակ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման պայաքարում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը միայնակ չէ Հայոց ցեղասպանության ճանաչման պայաքարում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը համամարդկային խնդիր է: Եվ բնական է, որ այդ հարցում հայերը, որպես ամենադաժան ցեղասպանությունն ապրած ժողովուրդ, պիտի առաջին շարքերում լինեն: Այստեղ մենք միայնակ չենք, եւ դա ցույց տվեց երեկվա գլոբալ ֆորումը»,-ասաց Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ մարդկության դեմ նման հանցագործություններն ապագայում չկրկնվելու համար անհրաժեշտ է միջազգային ամբողջ հանրության կողմից ճանաչում եւ դատապարտում:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ հայ ազգը միասնական է, ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ընդգծեց դա: «Միասնությունը խոսքերով չէ, գործով է, և այս վերջին իրադարձությունը ցույց տվեց, թե ինչ փայլուն հասարակություն ունենք մենք, և թե ինչպիսի միասնական ժողովուրդ ենք»,-հավելեց Շավարշ Քոչարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում