Արգենտինայում Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է անցկացվել ապրիլի 23-ին, որին մասնակցել են Սենատի նախագահ Ֆեդերիկո Փինեդոն և Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մաքրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Prensa Armenia-ից, հիշատակի միջոցառման ժամանակ կարդացվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի նամակը, որում նա իր ափսոսանքն է հայտնել, որ չի կարող ներկա գտնվել արարողությանը:

Նամակում Արգենտինայի նախագահը նշել է, որ «միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:

Արգենտինայի Սենատի նախագահը ելույթում նշել է, որ կարևոր է հիշել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»,- նշել է Ֆեդերիկո Փինեդոն: Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած բռնություններին` նշելով, որ իրենք դեմ են ցանկացած տեսակի ուժի գործադրմանը:

Միջոցառմանը մասնակցող ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը Բուենոս Այրեսին կնվիրի Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որը կտեղադրվի Պալերմոյի Հայաստանի հրապարակում` ի նշան բարեկամության և երախտագիտության Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ով 2015 թվականի ապրիլի 12-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության ծրագրավորման և իրականացման հարցում»,- նշել է ՀՀ դեսպանը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան