Ահաբեկչական խմբավորումների մերօրյա գործողությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանության անպատժելիության հետևանքն են. Յոուք Չհանգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական խմբավորումների կողմից մեր օրերում իրականացվող գործողությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանության անպատժելիության հետևանքն են: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Կամբոջայի տեղեկատվական կենտրոնի (DC-Cam) գործադիր տնօրեն, «Sleuk Rith» ինստիտուտի հիմնադիր և Խմեր Ռուժի «մահվան դաշտերում» վերապրած Յոուք Չհանգը:

«Այդ է պատճառը, որ մենք պետք է սկսենք սովորել անցյալից, և դրա ժամանակն արդեն եկել է: Համաշխարհային ցեղասպանագիտական կրթության հիմնումը կնպաստի խաղաղությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև Հայաստանին կդարձնի առաջամարտիկ ցեղասպանագիտական կրթության ոլորտում: Նման կրթական ծրագրի հիմնումը ի ցույց կդնի Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների և ցեղասպանության կոնվենցիայի հարցում, ինչպես նաև ջանքերը` պատասխանելու և կանխելու զանգվածային բռնությունը»,- նշեց Յոուք Չհանգը:

Նրա համոզմամբ` այժմ մարդկությունը կանգնած է կարևոր որոշումներ ընդունելու շեմին: «Մի կողմից՝ մենք կարող ենք պայքարել բռնի ծայրահեղականության դեմ, ինչպես Փարիզում տեղի ուենցած հարձակումները, որոնք իրականացվել են անցյալում մեզ հայտնի տակտիկայով և ռազմավարությամբ: Ուժեղացված անվտանգության և անհրաժեշտ օրինական մեխանիզմների ձեռնարկումը թվում է, թե անհրաժեշտ ձեռնարկումներ են մեր` ավելի վտանգավոր դարձող աշխարհի համար: Այդուհանդերձ, կան նաև բռնի ծայրահեղականությանը հակադրվող այլ մոտեցումներ ևս, որոնք մենք նույնպես պետք է քննարկենք»,- ասաց Չհանգը:

Նա նշեց, որ թեպետ ցեղասպանագիտական կրթությունը չի կարող լուծում լինել բռնի ծայրահեղականության, ցեղասպանության կամ զանգվածային կոտորածների դեմ, սակայն այն անչափելի դիվիդենտներ և մեծ հնարավորություններ կարող է ընձեռել:

«Ցեղասպանությունն ու զանգվածային կոտորածները մարդկային քաղաքակրթության նման հին են: Թեպետ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել պատժման ոլորտում, սակայն ավելի շատ բան ունենք անելու արդարության, կանխարգելման և փոխհատուցման հարցում»,- նշել է Չհանգը: Նրա խոսքով` թեպետ ցեղասպանագիտական կրթությունը համադարման չէ մարդկության համար, սակայն այն անհրաժեշտ չափով չի դիտարկվել որպես մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի վերացնել ծայրահեղ բռնության հետ կապված տարածաշրջանային և գլոբալ խնդիրը: «Ցեղասպանագիտական կրթությունը մեզ հնարավորություն է ընձեռում հասցեագրել բռնի ծայրահեղականության հարցում ամենադյուրըմբռնող հատվածին` երիտասարդությանը»,- եզրափակեց Կարմիր կհմերների «մահվան դաշտերում» վերապրած Յոուք Չհանգը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան