Սպորտ

Ապրիլի 24-ին Հայաստանում ֆուտբոլ չի լինի

1 րոպեի ընթերցում

Ապրիլի 24-ին Հայաստանում ֆուտբոլ չի լինի

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ շրջափուլի խաղացանկում փոփոխություն է կատարվել:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, տեղեկացնում է, որ 2015-2016 թթ. մրցաշրջանի 23-րդ տուրում՝ ապրիլի 24-ին սպասվող «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը չի կայանա:

Չնայած նախապես կազմված խաղացանկով նախանշված է եղել, որ ապրիլի 24-ին պետք է կայանա «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը, այնուամենայնիվ, ՀՖՖ-ի կողմից որոշում է կայացվել փոփոխելու իրադարձության նմանօրինակ զարգացումը: Երկու ակումբների միջև դիմակայությունը կկայանա մեկ օր շուտ՝ ապրիլի 23-ին:

Ապրիլի 23-ին կկայանան նաև երկու այլ հանդիպումներ՝ «Արարատ» - «Միկա» և «Գանձասար Կապան» - «Ալաշկերտ»: Գյումրու «Շիրակ»-ը հանգստանալու հնարավորություն կունենա, քանի որ «Ուլիս»-ի դեմ հանդիպումը տեղի չի ունենա. տեխնիկական հաղթանակը շնորհվել է «Շիրակ»-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում