Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
1 րոպեի ընթերցում

Լոս Անջելես, ԱՄՆ
Մարզադաշտ «Լոս Անջելես»
1/32 եզրափակիչ
Իսպանիա-Ավստրիա` 3:0
Իսպանիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ավստրիայի նկատմամբ՝ աշխարհիառաջնության 1/32 եզրափակչում առավելության հասնելով 3:0 հաշվով և ապահովելով տեղը հաջորդփուլում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանացիները խաղի մեծ մասում վերահսկում էին գնդակը, թելադրում խաղի տեմպը և ստեղծում էին վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ։
Առաջին խաղակեսում Իսպանիան ուներ տարածքային և խաղային զգալի առավելություն, որը վերածեց գոլի 36-րդ րոպեին, երբ Միկել Օյարսաբալը եզրափակեց Մարկ Կուկուրելյայի փոխանցումը։ Ընդմիջման թիմերը գնացին իսպանացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ խաղակեսում Իսպանիան շարունակեց ճնշումը։ 66-րդ րոպեին Պեդրո Պորոն գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Օյարսաբալը ձևակերպեց դուբլը՝ կրկին օգտվելով Կուկուրելյայի արդյունավետ փոխանցումից։

Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի Պորտուգալիա–Խորվաթիա զույգի հաղթողի հետ։